Ապրիլի 7-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «Մերսեդես Բենս» մակնիշի ավտոմեքենան Բնունիս-Սիսիան ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել աջակողմյան դաշտը:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























