«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ ապրիլի 8-ին ամերիկյան դոլարի առուվաճառքի գործարքներ տեղի չեն ունեցել: Դոլարն առաջարկվել է 419 դրամով, պահանջարկի փոխարժեքը կազմել է 418.76 դրամ: Ընդհանուր առմամբ` դոլարն ավելի հակված է թանկանալ:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքն ու վաճառքն իրականացվում է 418-421 դրամ միջակայքում:
Forex միջազգային շուկայում դոլարն այսօր ամրապնդվել է իենի նկատմամաբ, սակայն կայունացել է եվրոյի նկատմամբ: Եվրոն սակարկվում է 1.3 դոլարի մակարդակին մոտ: Եվրոյին օգնում է այն հանգամանքը, որ ներդրողները «փախչում են» ճապոնական պարտատոմսերից ու գնում եվրոպական կառավարությունների արժեթղթերը: Ճապոնիան այսօրվանից անցել է խթանման քաղաքականության, ինչի հետեւանքով իենը թուլացել է համարյա բոլոր արժույթների նկատմամբ:
Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 31.6144 ռուբլի: Դոլարը մի փոքր թուլացել է ռուբլու նկատմամբ:




























