Ֆրանսիական «Կարֆուր» առեւտրային ցանցի հայկական շուկա մուտք գործելու ձգձգումները այսօր` ապրիլի 8-ին քննարկվել են նաեւ ՀՀ Ազգային Ժողովում:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2013 թ. գործունեության ծրագրի քննարկումների ժամանակ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին հարցրեց, թե ինչու «Քարֆուր» առեւտրային ցանցի մուտքը Հայաստան այդքան մեծ հասարակական հնչեղություն ստացավ:
Ա. Շաբոյանն ասաց, որ իրենք «Քարֆուրի» հետ կապված տեղեկատվությանը տիրապետում են այնքանով, որքանով տեղեկատվություն է հրապարակվում լրատվամիջոցներում: Սակայն այս պատասխանը չբավարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով հետաքրքրվեց, թե ինչո՞ւ հանձնաժողովն ինքը չի նախաձեռնում քննարկում «Քարֆուրի» հետ:
«Բոլոր հնարավոր եւ անհնար միջոցներով փորձել ենք «Քարֆուրի» ներկայացուցիչներին կանչել, հրավիրել քննարկման, որպեսզի առարկայական ուսումնասիրություններ իրականացնենք: «Քարֆուրն» այն ընկերությունն է, որ կաշկանդված չէ եւ հանգիստ կարող է գալ ու իր խնդիրները ներկայացնել»,- հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահը:




























