Այսօր՝ ապրիլի 9-ի գիշերը, ժամը 00:15-ի սահմաններում Ռուսաստանի Վլադիմիրսկի մարզի Պետուշինսկի շրջանում տեղի է ունեցել խոշոր ավտովթար, իրար են բախվել Mitsubishi Lancer մակնիշի մեքենան եւ «ԳԱԶել» մարդատարը: Այս մասին նշված է ԱԳՆ-ի Facebook-ի էջում:
Ռուսաստանում Հայաստանի դեսպանության նախնական տեղեկատվության համաձայն՝ ավտովթարի արդյունքում տուժել են Հայաստանի 6 քաղաքացիներ: Ըստ նախնական տվյալների 5 քաղաքացիներ տեղում զոհվել են, իսկ 1 քաղաքացի ծանր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է:
Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Վլադիմիրսկի մարզային իշխանությունների հետ եւ շարունակում է ճշտել տուժած քաղաքացիների տվյալները եւ ավտովթարի մանրամասները:
Այս պահի դրությամբ հայտնի է զոհված ՀՀ 3 քաղաքացու անուն. Սասունիկ Սարգսյան, Զոհրաբ Ավագյան, Վարդան Վարդանյան:




























