«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ ապրիլի 9-ին, ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 418.35 դրամ; Հիշեցնենք, որ երեկ բորսայում գործարք չի կայացել, իսկ ապրիլի 5-ի համեմատ դոլարն էժանացել է 0.40 դրամով:

Բորսայում այսօր վաճառվել է 4.85 մլն. դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առք ու վաճառքի փոխարժեքը տատանվում է 417-420 դրամ միջակայքում, փոխանակման կետերը գործնականում դադարել են 418 դրամով դոլար ընդունել:

Forex միջազգային շուկայում եվրոն կայուն սակարկվում է 1.3 դոլարից բարձր մակարդակում: Եվրոյի ամրապնդմանը նպաստում է Ճապոնիայի կենտրոնական բանկը, որը դրամավարկային քաղաքականության թուլացման շրջանակներում սկսել է շուկայից գնել կառավարական պարտատոմսերը: Արդյունքում՝ ներդրողները նախընտրում են եվրոպական պարտատոմսերը՝ դրանց ավելի բարձր եկամտաբերության պատճառով: 

Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 31.2086 ռուբլի: Դոլարը թուլացել է ռուբլու նկատմամբ: