«Ամերիա» ընկերության կառավարման խորհրդատվական ծառայության փորձագետների կողմից կատարված ուսումնասիրության համաձայն`Հայաստանում մոտակա տարիներին սննդի արտադրության ամենահեռանկարային ճյուղը համարվում է մրգերի եւ բանջարեղենի մշակումն ու պահածոյացումը, այդ թվում` բնական հյութերի:
Մրգերի եւ բանջարեղենի մշակմամբ ու պահածոյացմամբ` որպես հիմնական գործունեության տեսակ, զբաղվում է մոտ 25 կազմակերպություն:
Ներկայումս արտադրանքի ավելի քան 40%-ն արտահանվում է, սակայն մեծ է ներքին շուկայի պահանջարկը, առայժմ այն բավարարվում է ընդամենը 25%-ով, եւ փաստորեն ներքին պահանջարկի 75%-ը դեռեւս ապահովվում է ներմուծման հաշվին:




























