«Ժառանգության» փոխնախագահ, «Բարեւ Երեւան» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանի առողջական վիճակը նորմալ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Արմեն Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ քթի սալջարդ եւ կապտուկներ ունի, հիվանդանոցում բուժօգնություն է ստացել եւ տուն վերադարձել, ամեն ինչ նորմալ է: «Ինձ էդքան հեշտ չի շարքից հանելը»,- նշեց նա:

Իսկ այսօր «Ժառանգության» փոխնախագահը պետք է գնա ոստիկանություն` բացատրություն տալու` կապված մի շարք դեպքերի հետ, մասնավորապես` երեկ առավոտյան եւ երեկոյան Բաղրամյան պողոտայում Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների եւ ոստիկանների միջեւ բախումների առնչությամբ:

Արմեն Մարտիրոսյանը տեղյակ չէր, թե այդ միջադեպերի առնչությամբ քրեական գործ հարուցվել է, թե՝ ոչ:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am