Forbes հանդեսը կազմել է ռուսաստանցի միլիարդատերերի ցանկը, ովքեր ազատ դրամական միջոցներ ունեն: Որպես լիկվիդային միջոցներ լրագրողները նշել են բանկերում առկա գումարները եւ պորտֆելային ներդրումները: Ընդհանուր առմամբ տասնյակը հավաքել է 53 մլրդ ազատ միջոց, որը նրանց ունեցվածքի մոտ կեսն է:

Լիկվիդային ակտիվներով առաջատարը «Ալֆա-գրուպի» խոշոր բաժնետեր Միխայիլ Ֆրիդմանն է, ով 16,5 մլրդ ունեցվածքի դեպքում ունի 8,2 մլրդ ազատ դրամական միջոց: Երկրորդ տեղում «Օնեքսիմի» սեփականատեր Միխայիլ Պրոխորովն է` 13 մլրդ ունեցվածքի պայմաններում 8,1 մլրդ ազատ միջոց:

Առաջին հնգյակում են նաեւ «Մոնակո» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Դմիտրի Ռիբոլովցեւը (7,4 մլրդ ազատ միջոց, 9,1 մլրդ ունեցվածք), «Ռենովա»-ի սեփականատեր Վիկտոր Վեքսելբերգը (6,1 մլրդ ազատ միջոց, 15,1 մլրդ ունեցվածք) եւ «Ալֆա-Գրուպի համասեփականատեր Գերման Խանը (5,2 մլրդ ազատ միջոց): Ցանկում ընդգրկված են նաեւ Ռոման Աբրամովիչը, Վագիտ Ալեքպերովը եւ այլք: