Լիբանանի հայ համայնքի ղեկավարության ու Բեյրութի քաղաքապետարանում ՀՅԴ ներկայացուցիչների նախաձեռնությամբ, մայրաքաղաքի քաղաքապետարանը քաղաքապետ Փիլալ Համաթի ղեկավարած նիստին որոշում է ընդունել փողոցներից մեկը կոչել Ժիրայր Խաչատրյանի անունով։ Այս մասին հաղորդում է հայկական «Ազդակ» օրաթերթը՝ նշելով, որ Ժիրայր Խաչատրյանի անունով կոչված փողոցը գտնվում է Բեյրութի Սայֆայի շրջանում։
Նշենք՝ սա առաջին դեպքը չէ, որ Բեյրութում կամ Լիբանանի այլ քաղաքներում փողոցները հայկական անունով են կոչում։ Հայկական անվանումներ այդ երկրում ունեն ոչ միայն փողոցները՝ Հայաստան, Երեւան, Արաքս, Մարաշ, այլեւ բնակելի շենքերը՝ Տիգրան Մեծ, Սայաթ-Նովա, Կոմիտաս, Շիրազ։



























