Ճարտարապետների միությունում, ապրիլի 12-ին կկայանա Թադեւոս Տեր-Մեսրոպյանի «Բարեկամության կամուրջ» խորագրով անհատական ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսը կազմակերպված է Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչության Գիտության եւ մշակույթի ռուսաստանյան կենտրոնի եւ Հայաստանի Ճարտարապետների միության կողմից:

Թադեւոս Տեր-Մեսրոպյանը հանրահայտ գծանկարիչ եւ գեղանկարիչ է, ով առաջինն է հայկական մշակույթում սկսել աշխատել սերիգրաֆիայի տեխնիկայում: Աշխատում է նաեւ հաստոցային եւ մոնումենտալ գեղանկարչության տեխնիկայում:

Թադեւոս Տեր-Մեսրոպյանը անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երեւանում, Մոսկվայում եւ Ռուսաստանի բազմաթիվ շրջաններում: Իր աշխատանքները ցուցադրվել են հանրապետական, համամիութենական եւ միջազգային ցուցահանդեսներում: Նրանք գտնվում են Հայաստանի Մշակույթի նախարարության ֆոնդերում, Ազգային պատկերասրահում Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Լատվիայի եւ այլ երկրների մասնավոր հավաքածուներում:Մի շարք աշխատանքներ նկարիչը նվիրել է Երկրաշարժից տուժված Հայաստանի բնակիչներին օգնության հիմնադրամին:

Թադեւոս Տեր-Մեսրոպյանը Հայաստանի Նկարիչների միության եւ Միջազգային գեղարվեստական հիմնադրամի (Մոսկվա) անդամ է, ՌԴ քաղաքացի, ապրում եւ ստեղծագործում է Մոսկվայում եւ Երեւանում: Դասախոսական գործունեություն է վարում Մոսկվայի պետական մասնագիտացված ինստիտուտում եւ Երեւանի Նրբագեղ արվեստի ակադեմիայում:

Ցուցահանդեսը կգործի մինչեւ ապրիլի 21-ը: