Ֆիզիկական անձանց ոչ առեւտրային նպատակներով փոխանցումները արտերկրից Հայաստան (տրանսֆերտները) 2013թ. հունվար-փետրվարին կազմել են 186,6 մլն դոլար: Այդ մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փետրվարի տեղեկագրում: Միայն փետրվարին Հայաստանը ստացել է մոտ 103,4 մլն դոլարի տրանսֆեր՝ հունվարի 83 մլն դոլարի համեմատ:
Նախորդ տարվա հունվար-փետրվարի համեմատ տրանսֆերտներն ավելացել են 17 մլն դոլարով կամ 10 %-ով:
Հայաստանը Ռուսաստանից այս տարվա առաջին 2 ամիսներին ստացել է 150,5 մլն դոլար եւ փոխանցել 24,1 մլն դոլար: ԱՄՆ-ից ստացվել է 10,1 մլն դոլար, փոխանցվել՝ 5.6 մլն դոլար: Բավական ակտիվ է տրանսֆերտային շրջանառությունը նաեւ Ղազախստանի հետ՝ ստացվե;լ է 3 մլն դոլար, փոխանցվել 0,2 մլն դոլար;
Մյուս երկրների հետ «տրանսֆերտային շրջանառությունը» մեծ չէ:



























