Ռիխտերի սանդղակով 4,7 բալ ուժգնության նոր երկրաշարժ է տեղի ուենցել երկուշաբթի՝ փետրվարի 22-ին, Հայիթիի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսից 20 կմ հեռու:
ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել 6,2 կմ խորության վրա:
Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Հիշեցնենք, որ Հայիթիի նախագահ Ռենե Պրեվալը՝ Մեքսիկայում կայացած տարածաշրջանային գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է, թե Հայիթիի կործանիչ երկրաշարժի զոհերի թիվը ավերակների մաքրման աշխատանքների ավարտից հետո կարող է հասնել 300 հազարի. տարերային աղետի արդեն 200 հազար զոհեր հուղարկավորվել են:
Կործանիչ երկրաշարժը տեղի է ունեցել հունվարի 12-ին: 7 մագնիտուդի հզոր ցնցումը տեւել է 40 վայրկյան, ապա հաջորդել են եւս մի քանի ցնցումներ՝ 5 մագնիտուդի։ Աղետի հետեւանքով մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսը ամբողջությամբ կործանվել է:




























