Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին բացել է Սայանո-Շուշենսկի ՀԷԿ-ի հիդրոագրեգատներից մեկը, որը վերականգնվել է նախորդ տարվա վթարից հետո: Եվս մեկ ագրեգատ նախատեսվում է բացել առաջիկա մեկ ամսում:

Այդ ագրեգատները արդյունաբերական շահագործումից հետո կունենան 1280 ՄՎտ հզորություն: Դրանք ամենաքիչն էին տուժել վթարի ժամանակ:

2010 թվականի վերջին նախատեսվում է բացել նաեւ 3-րդ եւ 4-րդ հիդրոագրեգատները, որից հետո Սայանո-Շուշենսկի ՀԷԿ-ի հզորությունը կկազմի 2,56 գիգավատ:

Հիշեցնենք, որ մեծ վթարի հետեւանքով, որը տեղի է ունեցել 2009-ի օգոստոսի 17-ին, զոհվել էր 75 մարդ, ոչնչացել էին հիդրոկայանի հիմնական սարքավորումները: