Վենեսուելայի իշխանությունները պաշտոնապես հանցավոր դավադրության մեղադրանքներ են առաջադրել ամերիկացուն, ով նախորդ շաբաթ ձերբակալվել էր Կարակասի օդանավակայանում` զանգվածային անկարգությունների կազմակերպման եւ օտարերկրյա հետախուզության օգտին աշխատելու կասկածանքով:

Ամերիկացի Թիմոթի Հալլեթ Թրեյսին, ընկերոջ խոսքով, Վենեսուելա էր ժամանել` վավերագրական ֆիլմ նկարելու: Թրեյսիի փաստաբանը հայտնել է, որ նրա աշխատանքը որեւէ կապ չունի «երկրի ազգային անվտանգության հետ»:

Վենեսուելայի հեռուստատեսությունը ավելի վաղ հայտնել էր, թե Թրեյսին ավելի վաղ ձերբակալվել է Վենեսուելայում, ապրիլի 14-ին` ընտրություններից հինգ օր առաջ նրան ձերբակալել էին Պուերտո-Կաբելյո քաղաքում, երբ նկարում էր կառավարամետ ակցիաներից մեկը: ԱՄՆ իշխանությունները հերքում են իրավիճակն ապակայունացնելու մեղադրանքները: