Ամերիկացի Էլ-Հուսեյն Բարհումը որոշել է դատի տալ ամերիկյան New York Post տաբլոիդին այն բանի համար, որ լրագրողները սխալմամբ իր որդուն ընդունել են Ջոհար Ցարնաեւի փոխարեն: Դրա համար առիթ է դարձել այն, որ պարբերականի աշխատակիցներն օգտագործել են իր 16-ամյա որդու՝ Սալայի, լուսանկարը, այն սխալմամբ համարելով Բոսթոնի մարաթոնի ժամանակ ահաբեկչության կազմակերպչի լուսանկար:

Տաբլոիդի ներկայացուցիչները կոչ են արել իրենց ընթերցողներին օգնել գտնել հանցագործին կամ տեղեկություններ հաղորդել նրա մասին: Ջոհար Ցարնաեւի հետ արտաքին նմանությունը լրագրողներին ստիպել է հավատալ, որ լուսանկարի տղան հենց Ցարնաեւն է, գրում է Life News-ը:

Տղամարդու խոսքով՝ պարբերականը ոչ միայն անվանարկել է իրենց ընտանիքը, այլեւ հոգեբանական տրավմա է հասցրել որդուն: Վերջինս մինչեւ հիմա ստիպված է արդարանալ, որ ինքն ահաբեկիչ չէ, որ այդ ամենը շփոթմունքի արդյունք է: