Մայիսի 14-ին, ժամը 19.00-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Խաղաղության Օղակ» զբոսայգու մոտ զենք կա:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է ինքնաշեն ատրճանակ` պահունակով եւ առանց փամփուշտների:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: