Մայիսի 13-ին, ժամը 11.35-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երեւան քաղաքի մի բնակչուհի եւ հայտնել, որ Կոտայքի մարզի Բջնի գյուղում գտնվող իր ամառանոցից հարեւանը գողացել է ոռոգման համար նախատեսված երկաթյա խողովակները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մայիսի 14-ին, ժամը 18.00-ին, բաժին է հրավիրվել Արտակ Գ.-ն եւ խոստովանել կատարածը:
Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:




























