Մայիսի 14-ին, ժամը 13.30-ին, «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան-Իջեւան ճանապարհի 103 կմ-ին վրաերթի է ենթարկել 83-ամյա տղամարդուն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, վթարի հետեւանքով տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























