Մայիսի 14-ին, ժամը 08.40-ին, «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գոշ-Աղավնավանք ճանապարհի 8-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 54-ամյա մի տղամարդու:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: