Մայիսի 14-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Գյումրի-Բավրա ճանապարհի 18-րդ կմ-ին   «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԲՄՎ-3181» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի ուղեւորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: