Մայիսի 14-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Նոր Գեղի-Նոր Հաճըն ճանապարհի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21074» եւ «Մերսեդես-Բենս» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ՎԱԶ-21074»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: