Ռուս բնապահպանները մտահոգված են Սինոփում ԱԷԿ կառուցելու Թուրքիայի ծրագրերի կապակցությամբ: 

Ակտիվիստները հայտնել են, որ բացի սեւծովյան ջրերի հավանական աղտոտումից, ԱԷԿ-ի կառուցման համար նախատեսվող վայրում բարձր է ավերիչ երկրաշարժերի հավանականությունը:

Մտահոգիչ է  նաեւ ռադիոակտիվ թափոնների վերացման ենթակառույցների բացակայությունը Թուրքիայում: Ենթադրվում է, որ թափոնները թաղվելու են ՌԴ-ում, ուր դրանք ուղարկվելու են Կրասնոդարի երկրամասի, կամ Ռոստովի մարզի միջով, որն վտանգավոր է շրջանների համար, գրում է «Զելենեետը»:

Առաջիկա տասնամյակում Թուրքիայում պետք է երկու ԱԷԿ կառուցվի: Դրանցից «Աքքույուն» կառուցելու է  «Ռոսատոմը», մյուսը` Սինոփինը` ճապոնա-ֆրանսիական կոնսորցիումը: