Ռուսաստանի Սվերդլովսկի երկրամասի Վերխնայա Պիշմա քաղաքում հայտնի են դարձել «Ցենտրալնայա» գաստրոնոմի սառցարանից հայտնաբերված նորածինների փատաբժշկական փորձաքննության արդյունքները:

Պարզվել է, որ նորածիններին դեռ կենդանի վիճակում են դրել սառցարանի մեջ, եւ նրանք մահացել են ցրտահարումից, հայտնում է Վեստի.ru-ն: 

Հիշեցնենք, որ նախօրեին սառեցված մանկական մարմիններ էին հայտնաբերվել Ռուսաստանի Սվերդլովսկի երկրամասի Վերխնայա Պիշմա բնակավայրի պարենային խանութներից մեկի սառցարանում: Մնացորդներն ուղարկվել էին դատական փորձաքննության:

Վաղ առավոտյան «Ցենտրալնի» գաստրոնոմի աշխատակիցները բացել էին սառցարանը, որ մթերքներ հանեն, սակայն սարսափահար էին եղել` տեսնելով պորտալարերով երեխաների դիակներ: Խանութ ոստիկաններ էին եկել, որոնք պարզել էին, թե դրանք գտնվում խորը սառեցման փուլում: Երեխաներից մեկը տղա է, մյուսի սեռը դեռ չեն պարզել: Հայտնի չէ, թե որքան ժամանակ են դրանք եղել սառցարանում: