Մայիսի 14-ին կալանավորել Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության ծառայության Արմավիրի պատասխանատուին եւ իր տեղակալին՝ ահռելի գումարներ յուրացնելու կասկածանքով: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Սոցապ չարաշահումների բացահայտման փաստով ոստիկանությունում հարուցված քրեական գործի շրջանակում բացահայտվել է, որ Արմավիրի ծառայության պետ Սեյրան Կարապետյանը եւ իր տեղակալը անցած տարիներին չարաշահելով պաշտոնական լիազորությունները՝ յուրացրել են ավելի քան 400 միլոն դրամ:
Բացահայտման կապակցությամբ ոստիկանությունից NEWS.am-ի հետ զրույցում հայտնել են, որ Սեյրան Կարապետյանը եւ Հ.Ավետիսյանը երեկ կալանավորվել են:




























