«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մայիսի 15-ին ամերիկյան դոլարի առուվաճառքի գործարքներ տեղի չեն ունեցել: Դոլարն առաջարկվել է 417 դրամով, սակայն պահանջարկի փոխարժեքը չի գերազանցել 416. 50-ը:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքը առավելագույնը 416 դրամ է,  վաճառքի փոխարժեքը մեծամասամբ 418 դրամ է:

Forex միջազգային շուկայում դոլարն այսօր ամրապնդվել է եվրոյի նկատմամբ, ինչին նպաստել են եվրոյի գոտու վերաբերյալ վիճակագրական ոչ դրական հրապարակումները:  Նախնական տվյալները վկայում են, որ եվրոյի գոտում ՀՆԱ-ն առաջին կիսամյակում նվազել է 0.2%-ով՝ սպասվող 0,1%-ի փոխարեն: Եվրոն այսօր սակարկվել է 1.2900 դոլարի մոտ:

Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 31.2778 ռուբլի: Դոլարը թուլացել է ռուբլու նկատմամբ: