«Խոսքի իրավունք» միավորումը կոչ է անում բոլոր բաց նամակի ժանրի սիրահար եւ ոչ սիրահար մտավորականներին ոչ թե սերիալների ու «Անուշ»-ի բեմադրության վերաբերյալ բաց նամակներ գրել, այլ՝ գազի գնի թանկացման:
«Խոսքի իրավունք» միավորման հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Բաց նամակի ժանրը վերջին ժանակահատվածում մեծ տարածում է գտել մեզանում: Սակայն այդ նամակները արդեն սովորական են եւ չունեն մեծ հասարակական ազդեցություն: Պատճառն այն է, որ նամակների հասցեատերերը սխալ են ընտրված:
Օրինակ՝ մեր մտավորականները սերիալների որակի առումով չպետք է բողոք ներկայացնեն պետության ղեկավարին՝ շեղելով նրան ավելի կարեւոր խնդիրներից: Չպետք է կոչ անեն, որպեսզի նախագահը արգելի Սերժ Ավետիքյանի բեմադրած «Անուշ»-ը: Այս դարում նման մեթոդները անհարիր են:
Ավելի լավ կլինի, եթե հասարակության մեջ հարգանք ունեցող մարդիկ, որոնք այդ հարգանքր վաստակել են ժողովրդի շնորհիվ այդ նույն հասարակությանը եւ ժողովրդին մենակ չթողնեն ծանր դրության մեջ:
«ՀայՌուսգազարդ»-ը դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ գազի գնի վերանայման հայտով: Բոլորս գիտակցում ենք սրա սարսափելիության չափը սոցիալական ծանր դրության մեջ գտնվող ժովորդի համար:
«Խոսքի իրավունք» միավորումը կոչ է անում բոլոր բաց նամակի ժանրի սիրահար եւ ոչ սիրահար մտավորականներին մի փոքր էլ ջանք թափել, հավաքվել եւ կրկին ստորագրել բաց նամակ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, որպեսզի վերջին որոշում կայացնի ի օգուտ մեր հանրության: Հանձնաժողովը դեռ ունի ժամանակ այ հարցը քննարկելու համար, ուստի մեր մտավորականները դեռ կարող են հասցնել»:




























