Ռուսաստանն անհրաժեշտ է համարում, որպեսզի սիրիական ընդդիմությունը աջակցի Ժնեւում Սիրիայի հարցով երկրորդ միջազգային կոնֆերանս անցկացնելու Մոսկվայի եւ Վաշինգթոնի նախաձեռնությանը: Այս մասին հայտարարել է ուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Շվեդիայի Կիրունա քաղաքում կայացած մամուլի ասուլիսում:
Լավրովը հիշեցրել է, որ ՍԻրիայի ընդդիմությունը հանդիպումներ է անցկացնում Թուրքիայում եւ Մադրիդում. «Մենք գիտենք, որ Ստամբուլում Ազգային կոալիցիայի ժողով է տեղի ունենում: Միաժամանակ հանդիպում է լինելու նաեւ Մադրիդում, որը հրավիրում է ներքին ընդդիմությունը: Կարեւոր է, որպեսզի այդ երկու հանդիպումների մասնակիցները հստակ դիրքորոշում արտահայտեն Ժնեւի հուշագրի ռուս-ամերիկյան նախաձեռնության վերաբերյալ»,-ասել է Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ բանակցությունների արդյունքում հայտնել էր, որ կողմերը պայմանավորվել են մոտ ժամանակներս միջազգային կոնֆերանս հրավիրեն Սիրիայի հարցով:




























