Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությանը պատկանող գործարանում պայթյուն է եղել:
Խազարի շրջանային ոստիկանությունից APA-ին հայտնել են, թե «Իղլիմ» գիտա-արտադրական ձեռնարկության բանվոր Ադիգյոզալ Մագերամովը (1956թ.) ծանր վնասվածքներ է ստացել հաստոցի պայթյունի հետեւանքով: Չնայած նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չի հաջողվել: Փաստի առթիվ հետաքննություն է ընթանում:



























