Մայիսի 15-ին, ժամը 21.40-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի բնակիչ Ալբերտ Սամվելյանը, ժամը 13.00-ի սահմաններում, Լիճք գյուղի մոտակայքում գտնվող ամառանոցից, դուրս է եկել մոտակա սարը եւ չի վերադարձել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ որոնողափրկարարական աշխատանքների են մեկնել 21 հրշեջ-փրկարար:
Դեպքի վայր են մեկնել Ագարակ քաղաքի ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները եւ ՌԴ ՍԶ զինծառայողները:
Մեղրի - Քաջարան ավտոճանապարհի 20-րդ կմ-ում` «Ծակքար» կոչվող տարածքում, հայտնաբերվել է 61-ամյա Ալբերտ Սամվելյանի դին:




























