Սեւանա լճում, ուժեղ քամու պատճառով ջրով լցված նավակում գտնվողներին փրկել են:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 15-ին, ժամը 18.13-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սեւանա լճում՝ Ծովազարդ գյուղի ուղղությամբ, ուժեղ քամու պատճառով նավակը չի կարողանում մոտենալ ափին, առկա է շրջվելու վտանգ. անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Սեւան քաղաքի ջրափրկարարների խումբը:

Տեղում պարզվել է, որ նավակը գտնվում է լողափից մոտ 60 մ հեռավորության վրա:

Ջրափրկարարները, գյուղացիների հետ համատեղ ուժերով, ափ են դուրս բերել նավակը եւ ձկնորսներ՝ 27-ամյա Միսակ Նազարյանին եւ 29-ամյա Կորյուն Հովսեփյանին: