Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության օդի աղտոտվածությունը ստուգող ավտոմատ սարքերը Երեւանում ու նրա մերձակայքում օդի աղտոտվածության աստիճանի անհանգստացնող խնդիրներ չեն հայտնաբերել: Այդ մասին այսօր՝ մայիսի 16-ին, ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը՝ պատասխանելով «Սպայկա» ընկերությունում հրդեհի հետեւանքների մասին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցին:

Ա. Հարությունյանի տեղեկացմամբ՝ հրդեհվել է մոտ 1500 քառ. մետր տարածք, հիմնականում պլաստիկ տարաներ եւ այլ սարքեր: Հրդեհն այս պահի դրությամբ դեռ չի մարվել:

Տ. Սարգսյանը նշեց, որ «Սպայկան» կարեւոր նշանակություն ունի գյուղմթերքների մթերման եւ արտահանման գործում, հետեւաբար՝ կառավարությունը պետք է օգնի ընկերությանը՝ այլ տարածքներ օգտագործելու համար, այդ թվում՝ սառնարանային տարածքներ:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am