ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ձայների մեծամասնությամբ ընդունել է Սիրիայի վերաբերյալ բանաձեւը, որը դատապարտում է երկրի իշխանություններին եւ անտեսում զինյալ ապստամբների հանցագործությունները:
Ինչպես տեղեկացնում է РБК-ն, փաստաթղթի ընդունման օգտին հանդես է եկել 107 պետություն, 59-ը ձեռնպահ են մնացել, 12 երկիր, այդ թվում Ռուսաստանը, դեմ են քվեարկել: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշումներն, ի տարբերություն Անվտանգության Խորհրդի որոշումների, կրում են ընդամենը խորհրդատվական բնույթ:
Մինչ քվեարկությունը Ռուսաստանը դիմել է Գլխավոր ասամբլեայի մասնակից բոլոր երկրներին` առաջարկելով հրաժարվել կողմ չքվեարկել փաստաթղթին, որը Սիրիայում տեղի ունեցողը չափազանց միակողմանի է ներկայացնում: Ինչպես հայտարարել է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար ալ-Ջաֆարին, բանաձեւի իրական նպատակը Սիրիայում իրավիճակի սրումն է, այն հակասում է վերջին ռուս-ամերիկյան պայմանավովածությանը, որը Սիրան ողջունել էր:



























