Հայաստանի Հարապետության կառավարության այսօրվա՝ մայիսի 16-ի որոշմամբ, ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Շահնազարյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից:

ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար Դավիթ Սարգսյանն ասաց, որ աշխատակազմի ղեկավարն ազատվում է սեփական դիմումի համաձայն:

Նշենք, որ 2011 թ. ՀՀ կառավարությունը որոշել էր Ա. Շահնազարյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգել 4 տարով՝ մինչեւ 2015 թ.:  նա աշխատակազմի ղեկավար էր նշանավել 2007 թ.: