Հայաստանի իշխանությունները ձախողել են Ռուսաստանի հետ գազի գնի վերաբերյալ բանակցությունները: Այս մասին, այսօր՝ մայիսի 16-ին, Կառավարության շենքի մոտ ընթացող բողոքի ակցիայի ժամանակ, լրագրողների հետ զրույցում նշեց խորհրդարանում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Այն, որ գազի գնի թանկացման մասին մինչ ընտրությունները չէր ասվում, լիովին հասկանալի է», ավելացրեց նա:

«Այդ դեպքում ինչում է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմական համագործակցության էությունը, եթե մենք գազն ստանում ենք լրիվ շուկայական գնով: Հայաստանի իշխանությունները պետք է իրենց առջեւ դնեին այս խնդիրը սակագնի բանակցությունների ժամանակ: Բացի այդ, նրանք պետք է հիշեին, որ գազի գինն ազդում է նվազագույն սպառողական զամբյուղի այլ ապրանքների վրա եւս: Հետեւաբար այն կդառնա ավելի թանկ: Սակայն ոչ մեկը, ոչ էլ մյուսը մեր իշխանությունները հաշվի չեն առել եւ չեն համառել: Դա եւս մեկ ձախողում: Խոսելով «ապահով Հայաստանի» եւ «ավելի լավ Երեւանի» մասին, իշխանությունը նկատի է ունեցել թանկ գազ»,- ասաց Ռուստամյանը:

Հարցին, կփորձի՞ արդյոք ՀՅԴ-ն, ինչպես նախորդ խորհրդարանի նստաշրջանին, առաջարկել ստեղծել գազի թանկացման պատճառների ուսումնասիրման  ժամանակավոր հանձնաժողով (այն ժամանակ քննարկվում էր 2010թ. ապրիլի գազի գնի թանկացումը), Ռուստամյանը պատասխանեց, որ ոչ կոալիցիոն ուժերի հետ համագործակցությունը հնարավոր է: «Այսպես, թե այնպես, հարցըն առաջ ենք տանելու նաեւ հիմա: Այդուհանդերձ չեմ կարծում, որ մասնավորապես այս գաղափարը կյանքի կկոչվի քվեարկության ժամանակ, ՀՀԿ-ի մեծամասնության դիմաց, այն շանս չունի»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ «Հայռուսգազարդը» առաջարկություն է ներկայացրել Հայաստանի հանրայի ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ գազի գինը բնակչության համար բարձրացնել 132 հազար դրամից հասցնելով 221 հազար դրամի (1000 խմ-ի դիմաց) եւ 243.13-ից հասցնել 392.05 դոլարի՝ առեւտրային կազմակերպությունների համար: