Մայիսի 15-ին, ժամը 18.45-ին, Երեւանի Թեւոսյան եւ Հովհաննիսյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» եւ «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով «Ֆոլքսվագեն»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























