Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, մայիսի 17-ին կայցելի Լեհաստանի Կրակով քաղաք, որտեղ նախատեսված է նրա մասնակցությունը Վիշեգրադյան քառյակի անդամ երկրների եւ ԵՄ Արեւելյան գործընկերության մասնակից պետությունների արտգործնախարարների հանդիպմանը։

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Կրակովում նախատեսված է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։