Թուրքիայի Մուղլա նահանգի ֆեթհիյեի շրջանում, մայիսի 15-ի երեկոյան, ֆուտբոլային հանդիպումից հետո վթարի է ենթարկվել Թուրքիայի ֆուտբոլի առաջնության 2-րդ լիգայի չեմպիոն հռչակված «Անկարասփոր» ակումբի ֆուտբոլիստներին տեղափոխող ավտոբուսը։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ «Անկարասփոր» ակումբի ֆուտբոլիստներին տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել Անթալիա-Աֆյոնքարահիսար ավտոմայրուղում։ Ավտոբուսը բախվել է մարմարով բեռնված TIR բեռնատարին, դուրս եկել մայրուղուց եւ հարվածել ճանապարհի արգելապատնեշին։

Վթարի հետեւանքով մահացել է ակումբի մերսողը, վիրավորվել 17 մարդ, որոնց թվում են եղել ակումբի աշխատակիցներ, ֆուտբոլիստներ եւ մի քանի երկրպագու։