Գազամատակարարման համակարգում գազի չարդարացված վատնման վրա պետք է կրկնակի ուշադրություն դարձնել: Այդ մասին, այսօր՝ մայիսի 16-ին, կառավարության շենքի մոտ գազի գնի կտրուկ բարձրացման դեմ տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:

«Գնի բարձրացման մեջ կան բաղադրիչներ, որոնք կախված չեն մեզնից: Ռուսաստանի վրա ազդելու հնարավորություն մենք նույնպես չունենք, բայց, եթե հաշվի առնենք, որ գինը բարձրանում է ընդհուպ մինչեւ եվրոպական մակարդակի, դա նշանակում է, որ կառավարությունը պետք է կրկնակի ուշադրություն դարձնի չհիմնավորված վատնման վրա: Այն արտահայտվում է տարբեր կերպ. Ինչպես գազի զգալի կորուստներ համակարգում, այնպես էլ սպառողներին ոչ բարձր որակ գազի մատակարարում:  Այս վերահսկողությունը կարեւոր է անկախ գնից, քանի որ նրա բացակայությունից տուժում են սպառողները», - ասաց Հայաստանի սպառողների միության նախագահը:

Հիշեցնենք, որ «ՀայՌուսգազարդը» Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին առաջարկել է բարձրացնել գազի գինը՝ 1000 խմ-ի դիմաց 132 հազար դրամից հասցնելով 221 հազար դրամի (ամսական մինչեւ 10 հազար խմ գազ սպառող բնակչության համար):