Սիրիայի հետ սահմանակից Թուրքիայի Հաթայ նահանգի Ռեյհանլը քաղաքում օրեր առաջ տեղի ունեցած պայթյունից հետո անհայտ անձիք քարերով ջախջախել են սիրիացի փախստականների գլուխները։
Թուրքական Star-ի փոխանցմամբ՝ Ռեյհանլում, մայիսի 11-ին տեղի ունեցած պայթյուններից հետո զոհվածների դիակները հավաքելու ժամանակ հայտնի է դարձել, որ մի շարք սիրիացի գաղթականներ մահացել են ոչ թե պայթյունից, այլ գլուխները քարերով ջախջախվելուց։
Նշվում է, որ դատական փորձաքննության ժամանակ ամեն կերպ այս փաստը փորձել են կոծկել։ Սիրիացի գաղթականների հետ նման դաժան հաշվեհարդարը կապվում է այն մտքի հետ, որ իրենց պատճառով է քաղաքում տեղի ունեցել ահաբեկչությունը։
Հիշեցնենք, որ Ռեյհանլում տեղի ունեցած 2 ուժգին պայթյունների հետեւանքով մահացել է 50 եւ վիրավորվել՝ 100 քաղաքացի։




























