Ադրբեջանում եւս մեկ զինվոր ինքնասպան է եղել: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թովուզի շրջանի զորամասերից մեկում իր վրա կրակել է 19-ամյա շարքային Ռամիլ Ալիզադեն, որը զորակոչվել էր Լենքորանի զինկոմիսարիատից: Հետաքննություն է սկսվել:

Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունում հաստատել են փաստը: Միջադեպի պատճառը պարզ չէ: Լրատվամիջոցները նշում են, որ նախորդ տարի Ադրբեջանի Զինված ուժերը կորցրել են 97 զինծառայող, որոնցից 77-ը՝ արտակարգ պատահարների հետեւանքով: