Մայիսի 15-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները,  կողոպուտ կատարելու կասկածանքով, Երեւանի Արտաշիսյան փողոցի  տներից մեկից բերման են ենթարկել 1958 թ. ծնված Արսեն Ա.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նա մայիսի 14-ին, ժամը 16.00-ի սահմաններում, նշված շենքի մոտ, 1956 թ. ծնված Բաբկեն Ա.-ից, զանգահարելու պատրվակով, վերցրել է բջջային հեռախոսը եւ դիմել փախուստի:

Կատարվում է նախաքննություն: