Մայիսի 15-ին, ժամը 14.40-ին, ոստիկանության Շենգավիթի  եւ Համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները Սեւանի փողոցի թիվ 56 տան մոտից բերման են ենթարկել 1955 թ. ծնված Ալեքսան Ա.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա մայիսի 15-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու մեղադրանքով: