Տղամարդն ու անչափահաս աղջիկը մահացել են` նետվելով Կաբարդինո-Բալկարիայի Պրոխլադնի քաղաքի բջջային կապի 70 մետր բարձրությամբ աշտարակից: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքսը»:

«Պարզվել է, որ երիտասարդներին միավորում էին ռոմանտիկ հարաբերությունները, սակայն աղջկա ծնողները դեմ էին դրանց հետագա զարգացմանը` էթնիկ, կրոնական, եւ գլխավորը տարիքային տարբերությունների պատճառով: Տղամարդը 35 տարեկան էր, աղջիկը` 15»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Ոստիկանության տվյալներով, սիրահարները թռիչքից առաջ կապել էր իրար: Նրանք գրառում են թողել, որտեղ հարազատներին խնդրում են ներել: «Նրանք երբեք չեն հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում, բարեկիրթ կյանք են վարել»,- ասվում է  հաղորդագրության մեջ: Դեպքի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում: