Սիբիրյան Դիվնոգորսկում (Ռուսաստան) տղամարդը եկել է խանութ որսորդական հրացանով, սպանել վաճառողուհուն եւ ինքնասպան եղել` ընթացքում վիրավորելով եւս մեկ մարդու: Ոտիկանությունը տեղեկացնում է, որ արյունալի վիճաբանության պատճառը կենցաղային է:
«Ինչպես տեղեկացրել են ՆԳՆ տարածաշրջանային վարչությունում, որսորդական հրացանով խանութ մտնողը 46-ամյա տղամարդ է, ով կոմունալ սենյակում կրակել է առեւտրային հաստատության 44-ամյա աշխատակցուհու վրա: Կինը տեղում մահացել է: Վիրավորվել է եւս մեկ տղամարդ, ով խանութում որպես բեռնակիր է աշխատել: Այնուհետեւ հրացանի կրակոցով նա վերջ է տվել սեփական կյանքին: Շրջանառվող վարկածի համաձայն՝ ողբերգության պատճառ են դարձել խանութի աշխատակցուհու եւ կրակող տղամարդու միջեւ անձնական հարաբերությունները»,- հայտնում է Dni.ru-ն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նման դեպք էր գրանցվել Բելգոգրադում: Ապրիլի 22-ին քաղաքի կենտրոնում գտնվող «Ախոտա» խանութին BMW X5-ով մոտեցել է մի տղամարդ: Դուրս գալով ավտոմեքենայից` նա սկսել է կրակել անցորդների վրա, իսկ հետո շարունակել է կրակոցները խանութում: Արդյունքում զոհվել է հինգ մարդ եւ 16-ամյա մի աղջիկ ավելի ուշ մահացել է հիվանդանոցում:



























