«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մայիսի 16-ին, ամերիկյան դոլարի առուվաճառքի գործարքներ տեղի չեն ունեցել: Հիշեցնենք, որ գործարքներ տեղի չէին ունեցել նաեւ երեկ: Այսօր բորսայում ընդհանրապես դոլար չի առաջարկվել, իսկ պահանջարկի փոխարժեքը, ինչպես եւ երեկ՝ կազմել է 416. 50 դրամ:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առուվաճառքի առավել տարածված միջակայքն է 416-418 դրամը:

Forex միջազգային շուկայում դոլարն այսօր ամրապնդվել է եվրոյի եւ իենի նկատմամբ՝ ԱՄՆ տնտեսության վերաբերյալ վիճակագրական դրական հրապարակումների սպասումների պատճառով:  Եվրոն այսօր նվազել է մինչեւ 1.2864 դոլար:

Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 31.4166 ռուբլի: Դոլարը մի փոքր թուլացել է ռուբլու նկատմամբ: