«Յունիբանկը» «Բեներիկ» ընկերության հետ համատեղ իրականացնում է «U-Customers Basic House» համաբրենդային ծրագիրը, որի շրջանակներում Basic House, Bata, Ko.Shik, Z-Generation եւ COOLCLUB խանութների ցանցում գնումների անկանխիկ վճարման համար առաջարկում է վարկային քարտեր: Ընդ որում, այդ քարտերով գնումներ կատարելը ոչ միայն հարմարավետ, այլեւ շահավետ է: Համաբրենդային քարտերը հաճախորդներին տրամադրվում են արտոնյալ պայմաններով` 0% տարեկան տոկոսադրույքով: Վարկը տրամադրվում է 12 ամիս ժամկետով, վարկի գումարը կազմում է 200 000 դրամ: Վարկավորման պարտադիր պայման է դրական վարկային պատմության առկայությունը: Վարկային քարտերի ձևակերպման համար անհրաժեշտ է ներկայացնել միայն անձնագիրը եւ սոցիալական քարտը:
Քարտի ձևակերպման գործընթացը առավելագույնս պարզեցված է. հաճախորդը պետք է ներկայացնի անձնագիր եւ սոցիալական քարտ: Վարկային քարտը կարելի է ձեւակերպել Յունիբանկի 44 մասնաճյուղերում, ինչպես նաեւ Basic House, Bata, Ko.Shik, Z-Generation եւ COOLCLUB խանութներում: Վարկային հայտը կարել է ներկայացնել նաեւ առանց բանկ կամ խանութ այցելելու: Դրա համար անհրաժեշտ է լրացնել www.unibank.am կայքում կամ «Յունիբանկի» ֆեյսբուքյան էջում տեղադրված օնլայն հայտը:




























