Թուրքիայի Քոջաելի նահանգի Քարամուրսելի շրջանում 13-ամյա երեխան փողոցով անցնելիլ ենթարկվել է շան հարձակման եւ փախչելիս ընկել ավտոբուսի տակ։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Քոջաելի նահանգի Քարամուրսելի շրջանում երեկոյան սպորտային պարապմունքից տուն վերադառնալիս 13-ամյա Բայրամ Վարոլի վրա մի շուն է հարձակվում։ Երեխան սկսել է հետ-հետ գնալ՝ փախչելով շնից եւ դուրս է եկել մայրուղի, որտեղ էլ նրան է հարվածել անցնող մի ավտոբուս՝ երեխային 10 մետր նետելով։

Հիվանդանոց տեղափոխված երեխայի կյանքը չի հաջողվել փրկել։

Շան հարձակումը եւ երեխային ավտոբուսի հարվածելը ֆիքսվել է դեպքի հարեւանությամբ գտնվող մի խանութի անվտանգության տեսախցիկով։