Ռուսաստանի Ուդմուրտիայի Հանրապետությունում կոռուպցիոն-սեռական սկանդալ է ծավալվել: «Եդինայա Ռոսիայի» ներկայացուցչի տանը կոռուպցիոն գործով խուզարկության ժամանակ ֆալոիմիտատորների եւ սեքսուալ զվարճանքի համար նախատեսված այլ իրեր են հայտնաբերվել: Այդ ողջ «զինանոցը» հայտնաբերևվել է պաշտոնյայի առանձնասենյակում:

Իրավապահ մարմինների աղբյուրները «Ինտերֆաքսին»  հաստատել են լուրը` նշելով, որ այդ առարկաները պատահաբար են հայտնաբերվել: YouTube-ում հայտնված տեսանյութից երեւում է, ինչպես են իրավապահները սեքսուալ խաղալիքները հաշվում եւ տեղավորում փաթեթների մեջ:

Կադրում է հայտնվել նաեւ դրանց տերը: Օպերատիվ նկարահունումներից բոլոգերները ի դեմս նրա ճանաչել են «Եդինայա Ռոսիա» կուսակացության տեղական կառույցի նախկին քարտուղարին: