ԱՄՆ կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնը, Ադամ Շիֆը, Մայքլ Գրիմը եւ Դեյվիդ Վալադաոն Կոնգրեսին ներկայացրել են Հայոց ցեղասպանության վերաբերյալ ճշմարտության եւ արդարության ակտը» (Armenian Genocide Truth and Justice Act), հաղորդում է ԱՄՆ Հայ դատի գրասենյակը:

ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ողջունել է ակտի ներկայացումը: Նրա խոսքով, նորարարական նախաձեռնությունը պահանջում է ԱՄՆ նոր մոտեցումը հայ-թուրական հարաբերություններին, որը «կարտացոլի մեր ամերիկյան արժեքները, եւ կճանաչի, որ մեր ազգային շահերը պահանջում են վերջ դնել Թուրքիայի կողմից ժխտման քաղաքականությունը»: