Մայիսի 17-ին, ժամը 22.49-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բաղրամյան պողոտայի թիվ 64 շենքի մոտակայքում տեղի է ունեցել վթար, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Վոլկսվագեն» մակնիշի 30LO531 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Կարապետ Ավետիսյան, ծնվ.1992թ.) բախվել է մայթի եզրաքարին:
Զոհեր եւ տուժածներ չկան:




























